Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 9. Պետական պարտքի կառավարման գործիքները
Հոդված 9. Պետական պարտքի կառավարման գործիքները
1. Պետական պարտքի կառավարման նպատակների իրագործումն ապահովելու համար լիազոր մարմինը և տեղական ինքնակառավարման մարմինները կիրառում են ֆինանսական շուկաներում ընդունված պարտքի կառավարման գործիքներ, այդ թվում` պարտքի վերաձևակերպում, վերակառուցում, հետգնում, փոխանակում, սվոփ և այլն: