Հոդված 39.3. Անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը
Հոդված 39.3. Անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը
1. Անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը ներառում է՝
1) տվյալ տարվա ընթացքում իրականացվող՝ հիմնադրամի կանոնադրական նպատակները.
2) կանխատեսվող եկամուտները և ծախսերը.
3) նախատեսվող միջոցառումները.
4) շահառուները.
5) շահառուների միջև անձեռնմխելի կապիտալից ստացված եկամուտների բաշխման կարգը և համամասնությունները.
6) վարչակառավարչական տարեկան ծախսերի ֆինանսավորման չափը.
7) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ այլ դրույթներ:
2. Անձեռնմխելի կապիտալից եկամուտներն օգտագործելու տարեկան ծրագիրը հաստատում, ինչպես նաև դրանում լրացումներ կամ փոփոխություններ կատարում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝ հիմնադրամի կառավարչի առաջարկությամբ:
3. Անձեռնմխելի կապիտալի եկամուտներն օգտագործելու տարեկան ծրագիրը, ինչպես նաև դրանում կատարված լրացումները և փոփոխությունները հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընդունվելուց հետո՝ 5-օրյա ժամկետում, հրապարակվում է հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգում:
(39.3-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-176-Ն)