Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով, որոշում եմ.

1994 թվականի նոյեմբերի 17-ին ժամը 10.00-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նիստ հետևյալ օրակարգով.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը վարկ տրամադրելու մասին:

2. «Շահութահարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

3. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մասին:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

14 նոյեմբերի 1994 թ.

ՆՀ-390

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։