Անցնել բովանդակությանը

Հոդված 9. ․ Օրենքի 94-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-2․4-րդ մասերով․

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9․ Օրենքի 94-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-2․4-րդ մասերով․

«2․1․ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 6․1-ին հոդվածի 2-րդ մասի դրույթը կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված անձանց նկատմամբ, որոնք մինչև 2026 թվականի հունվարի 31-ը գրավոր դիմել են Կենտրոնական բանկ (իսկ դիմելուց հետո չեն հանվել իրեն դիմած անձանց ցանկից)՝ ներկայացնելով հիմնավորումներ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելը հավաստելու մասին, ինչպես նաև նշելով ծառայության տեսակը, իրավաբանական անձի պետական գրանցման մասին տեղեկություն (անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման մասին տեղեկություն), գտնվելու վայրը (հաշվառման վայրի հասցեն)։ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն մասի համաձայն ներկայացման ենթակա տեղեկությունների կազմի և բովանդակության նկատմամբ պահանջներ: Կենտրոնական բանկը վարում է սույն մասի համաձայն իրեն դիմած անձանց ցանկ (այսուհետ՝ Ցանկ)։

2․2․ Կենտրոնական բանկը կարող է սահմանել Ցանկում ներառված անձի կողմից իր հաճախորդի հետ կամ հաճախորդի հաշվին կնքված գործարքի վերաբերյալ գրանցումների կամ գրառումների կատարման, պահպանման (արխիվացման) կարգի, բովանդակության, պայմանների, ժամկետների վերաբերյալ պահանջներ, ինչպես նաև դրանք Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգ։

2․3․ Կենտրոնական բանկը մինչև Օրենքով սահմանված կարգով ծառայություններ մատուցող անձանց գրանցումը և լիցենզավորումը իրականացնում է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 6․1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն (այդ թվում՝ ստուգում): Վերահսկողության ընթացքում սույն մասով սահմանված պահանջների խախտման, ինչպես նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողների Ցանկում ներառելու համար ներկայացված տեղեկություններում ոչ ամբողջական, ապակողմնորոշող, կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ բացահայտելու դեպքում Կենտրոնական բանկը անձին հանում է Ցանկից և այդ մասին տեղեկացնում հարկային ոլորտում լիազոր մարմնին:

2․4․ Այն անձինք, որոնք սույն հոդվածի 2․1-ին մասով սահմանված կարգով չեն դիմել Կենտրոնական բանկ, իրենց կամ իրենց հաճախորդի անունից կամ հաշվին կրիպտոակտիվով գործարք կարող են իրականացնել միայն անկանխիկ ձևով։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։