Անցնել բովանդակությանը

Հոդված 10. ․ Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10․ Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետը «ներթափանցում» բառից առաջ լրացնել «իրենց իրավասության սահմաններում» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5․9-րդ կետով.

«5.9) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց եղանակով ստանում են հասանելիություն իրենց գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին և տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ առցանց ձևաչափով։ Տեղեկատվական համակարգերի և տվյալների շտեմարանների ցանկը սահմանում է վարչապետը.»․

3) 10-րդ կետից հանել «զննում, նրանց» բառերը.

4) 11-րդ կետից հանել «սահմանված կարգով», «այն» և «, որոնց բացահայտումը, կանխումն ու խափանումը վերապահված են լիազորված մարմնի իրավասությանը» բառերը.

5) 12-րդ կետից հանել «, օրենքով սահմանված կարգով,» բառերը, իսկ նույն կետի «ստանալ տեղեկություններ» բառերը փոխարինել «ստանում են տեղեկություններ» բառերով.

6) 18-րդ կետը «պետական» բառից հետո լրացնել «ու տեղական ինքնակառավարման» բառերով.

7) 21-րդ կետի «նախապատրաստության» բառը փոխարինել «պատրաստության» բառով.

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին կետով.

«24․1) պետական սահմանի պահպանության նպատակով իրականացնում են հետախուզական գործունեություն, որի իրականացման կարգը, ինչպես նաև հետախուզական գործունեություն իրականացնելիս գաղտնի մեթոդների և միջոցների օգտագործման կարգը սահմանվում են օպերատիվ-հետախուզական գործունեությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և լիազորված մարմնի իրավական ակտերով․»․

9) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25) տեղեկություններ են հավաքում Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով.».

10) 28-րդ կետի «և թմրանյութերի» բառերը փոխարինել «, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի» բառերով, իսկ «բռնությամբ փոխելու» բառերը՝ «բռնի տապալելու» բառերով.

11) 31-րդ կետը «իրականացմանը,» բառից հետո լրացնել «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով, իսկ «պետական մարմիններում» բառերից հետո՝ «, այդ թվում՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում» բառերով.

12) 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«32) արտաքին հակահետախուզական գործունեության շրջանակներում, վարչապետի որոշմամբ սահմանված կարգով համագործակցելով Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության հետ, իրականացնում են միջոցառումներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում անվտանգության ապահովմանը.».

13) 42-րդ կետը «մարմինների կողմից» բառերից հետո լրացնել «իրենց իրավասությունների սահմաններում» բառերով.

14) 48-րդ կետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «իրավական» բառով.

15) 49-րդ կետը «պայքարի» բառից հետո լրացնել «և գործընկեր հատուկ ծառայությունների հետ փոխգործակցության» բառերով.

16) 53-րդ կետը «ապահովում են» բառերից առաջ լրացնել «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով, նույն կետի «հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների փոստատարային օպերատիվ կապը» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների թղթակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին ուղղված թղթակցության առաքումները» բառերով.

17) 54-րդ կետը «դիվանագիտական» բառից հետո լրացնել «ծառայության» բառով.

18) 56-րդ կետից հանել «նորմատիվ» բառը․

19) 59-րդ կետի «ներկայացուցչություններում» բառը փոխարինել «դիվանագիտական ծառայության մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով, իսկ «միջոցառումներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը՝ «միջոցառումները,» բառով.

20) լրացնել հետևյալ բովանդակությամբ 62.1-ին կետով․

«62.1) կիրառում են հատուկ տեխնիկական միջոցներ՝ լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով․»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։