Հոդված 10. ․ Օրենքի 47-րդ հոդվածում՝
Հոդված 10․ Օրենքի 47-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 5-րդ կետից հանել «, եթե համաձայն չէ նշանակվելու այլ պաշտոնի» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով ազգային անվտանգության մարմինների ծառայողը ծառայությունից կարող է արձակվել, եթե ծառայողին առաջարկվել է իր առողջական վիճակին, ինչպես նաև անձնական ու գործնական հատկանիշներին, կրթությանը և զբաղեցրած պաշտոնի խմբին համապատասխանող այլ պաշտոն, իսկ ծառայողը հրաժարվել է առաջարկված պաշտոնից։ Համապատասխան պաշտոնի բացակայության դեպքում ծառայողն արձակվում է ծառայությունից առանց այլ պաշտոն առաջարկելու։»։