Հոդված 1
Հոդված 1.
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների պահեստազորից, զինված ուժերից (այդ թվում` պահեստազորից) և այլ զորքերից ու այլ մարմիններից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված (տեղափոխված) և սպայական պաշտոնի նշանակված ծառայողներին հերթական կոչման ներկայացնելու կարգը
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների պահեստազորից, զինված ուժերից (այդ թվում` պահեստազորից) և այլ զորքերից ու այլ մարմիններից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված (տեղափոխված) և սպայական պաշտոնի նշանակված ծառայողները հերթական կոչման ներկայացվում են կոչումը կրելու՝ սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո։
2. Ազգային անվտանգության մարմինների պահեստազորից, զինված ուժերի պահեստազորից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված սպաների` տվյալ կոչումով ծառայության ժամկետում հաշվարկվում է պահեստազորում ստացած կոչումը կրելու ժամանակահատվածը:
3․ Զինված ուժերից, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, փրկարար ծառայությունից և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունից օրենքով սահմանված կարգով ազգային անվտանգության մարմիններ ծառայության տեղափոխված, ինչպես նաև տվյալ մարմիններում ծառայած և ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված ծառայողներին հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում նաև զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունում, փրկարար ծառայությունում և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունում տվյալ կոչումով ծառայության ժամանակահատվածը:»։