Հոդված 11. ․ Օրենքի 52-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
Հոդված 11․ Օրենքի 52-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 52. Ազգային անվտանգության մարմինների ռազմաբժշկական հանձնաժողովը
1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվող անձանց և ազգային անվտանգության մարմինների ծառայողների առողջական վիճակի հետազոտման և ռազմաբժշկական փորձաքննության գործառույթն իրականացնում է լիազոր մարմնի կազմում գործող ռազմաբժշկական հանձնաժողովը, որի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը։»։