Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են» բառերը փոխարինել «այն անձի, որն ուսման ընթացքում անցել է» բառերով.
2) 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած դեպքերում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում և հատուկ ստորաբաժանումներում, ինչպես նաև կառուցվածքային այլ ստորաբաժանումների՝ մասնագիտական հատուկ գիտելիքներ, հմտություններ և ունակություններ պահանջող պաշտոններում նշանակվելու համար ծառայության կարող են ընդունվել 30-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիները:».
3) 3-րդ մասի 3-րդ կետի «հանցագործություն» բառը փոխարինել «հանցանք» բառով, իսկ «համար.» բառը՝ «համար, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի.» բառերով․
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում և հատուկ ստորաբաժանումներում ծառայության կարող է անցնել նաև այն քաղաքացին, որը դատապարտվել է անզգույշ հանցանք կատարելու համար, և որի դատվածությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով մարվել կամ վերացվել է։»: