Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 2.1-ին մասերով.
«1.1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է թողնվել կադրերի տրամադրության տակ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում՝ հաշվի առնելով հանցանքի բնույթը։»․
«2.1. Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում ծառայողին վճարվում է ամսական հատուցում՝ նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի հիսուն տոկոսի չափով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 108.2-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։»․
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելիս ազգային անվտանգության մարմինները պարտավոր են ծառայողին` նրա անձնական և գործնական հատկանիշներին, կրթությանը և նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին, իսկ դրա բացակայության դեպքում՝ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող պաշտոն առաջարկել: Կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը, սույն օրենքով սահմանված կարգով, արձակվում է ծառայությունից: Համապատասխան պաշտոնի բացակայության դեպքում ծառայողն արձակվում է ծառայությունից առանց այլ պաշտոն առաջարկելու։»։