Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 43-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետի «մանկավարժական» բառը փոխարինել «կրթական» բառով, իսկ նույն կետը «աշխատանքից» բառից հետո լրացնել «, եթե դա չի խոչընդոտում ծառայողական պարտականությունների կատարումը» բառերով․
2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) զբաղեցնելու իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն՝ առևտրային կազմակերպություններում.».
3) 1-ին մասի 3-րդ կետից հանել «անձամբ» բառը.
4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։