Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9․2-րդ հոդվածով․

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9․2-րդ հոդվածով․

«Հոդված 9․2․ Լիազոր մարմնի օպերատիվ կառավարման գրասենյակը

1․ Օպերատիվ կառավարման գրասենյակը գործում է Լիազոր մարմնի կառուցվածքում։

2․ Գրասենյակի հիմնական գործառույթներն են՝

1) Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումը և դրա արդյունքներով հետևանքների կանխատեսումը և մոդելավորումը․

2) իրավախախտումների կամ պատահարների վերաբերյալ հեռախոսազանգերի, ինչպես նաև այլ միջոցներով կամ եղանակներով ստացվող տեղեկությունների ընդունումը, համապատասխան խորհրդատվության տրամադրումը, գրանցումը, ամփոփումը, նշված իրավախախտումները կամ պատահարները ծնող պայմանների ու պատճառների վերհանման հաշվառմամբ վերլուծության իրականացումը և ներկայացումը համապատասխան պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ․

3) սույն մասի 2-րդ կետում նշված տեղեկությունների ըստ ենթակայության փոխանցումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օպերատիվ արձագանքի ապահովումը․

4) իրավախախտման կամ պատահարի վայր մեկնած ծառայողներին անհրաժեշտ տեղեկությունների և կողմնորոշիչ տվյալների տրամադրումը:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։