Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետի «երեսնապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկի» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1. օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ամուսնացողներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում ամուսնության գրանցման համար, ներառյալ վկայական տալու համար բազային տուրքի հարյուրապատիկի չափով».
3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. քաղաքացիական կացության ակտերի գրանցման ուղղման և լրացման համար բազային տուրքի հնգապատիկի չափով».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1. քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխության համար բազային տուրքի երեսնապատիկի չափով».
5) 5-րդ կետի «հնգապատիկի» բառը փոխարինել «յոթնապատիկի» բառով.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1. Օտարերկրյա քաղաքացիների համար
հայրություն (մայրություն) ճանաչելու համար բազային տուրքի երեսնապատիկի չափով».
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ և 15-րդ կետերով.
«14. օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխայի որդեգրման մասին ակտային գրանցման համար բազային տուրքի երեքհարյուրապատիկի չափով
15. քաղաքացիական կացության ակտային
գրանցման առկայության վերաբերյալ տեղեկանքի համար բազային տուրքի հնգապատիկի չափով»: