Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-01-23-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 28. Խորհրդի նախագահը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 28. Խորհրդի նախագահը

1. Խորհրդի նախագահին իրենց կազմից ընտրում են Խորհրդի անդամները՝ երեք տարի ժամկետով:

2. Խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ:

3. Խորհրդի նախագահը՝

1) կազմակերպում է Խորհրդի աշխատանքները.

2) գումարում է Խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.

3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը:

Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները Խորհրդի որոշմամբ կատարում է Խորհրդի անդամներից մեկը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։