Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-04-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԸ

Հոդված 22. Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունների վաղաժամկետ դադարումը

գործել է մինչև 2020-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 22. Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունների վաղաժամկետ դադարումը

1. Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է պաշտոնից ազատվել կամովին՝ ազատվելու օրվանից տասնչորս օր առաջ գրավոր տեղեկացնելով Խորհրդի նախագահին: Տեղեկացնելու օրվան հաջորդող տասնչորսերորդ օրվանից Ֆինանսական համակարգի հաշտարարը համարվում է պաշտոնից ազատված:

2. Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունները վաղաժամկետ դադարում են նաև, եթե նա՝

1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ

2) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար կամ

3) դատավճռով զրկվել է իրավաբանական կամ ֆինանսական ոլորտներում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից կամ

4) հիվանդության կամ այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության հետևանքով ավելի քան վեց ամիս ի վիճակի չէ իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները կամ

5) մահացել է:

3. Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Խորհրդի առնվազն 5 անդամների ձայներով, եթե Ֆինանսական համակարգի հաշտարարը կորցրել է իր հեղինակությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։