Գլուխ 2 · ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 8. Պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելու ժամկետը
Հոդված 8. Պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելու ժամկետը
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը քննում է պահանջը, եթե հաճախորդը պահանջ է ներկայացրել վեց ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ հաճախորդը ստացել է Կազմակերպության վերջնական պատասխանը կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում վերջնական պատասխան չի ստացել:
2. Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է քննել նաև այն պահանջները, որոնք անհաղթահարելի ուժի գործողության հետևանքով բերվել են սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ: