Գլուխ 2 · ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 15. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարումը
Հոդված 15. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարումը
1. Այն դեպքում, երբ հաճախորդը սույն օրենքով սահմանված կարգով համաձայնվում է որոշման հետ, իսկ Կազմակերպությունը սահմանված կարգով և ժամկետում չի կատարում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, հաճախորդն իրավունք է ստանում կատարողական թերթ ստանալու նպատակով դիմելու իրավասու դատարան, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և կատարողական թերթ տալու մասին.
2) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և կատարողական թերթ տալը մերժելու մասին:
(15-րդ հոդվածը փոփ. 09.02.18 ՀՕ-117-Ն)