Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 21 խմբագրությունԲացել ARLIS-ում
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2024-07-20-ից մինչև 2026-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 4.1. Բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելը

գործել է մինչև 2026-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 4.1. Բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելը

1. Վարչապետը բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու առաջարկությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ կամ պետական լիազոր մարմնի ղեկավարի միջնորդության հիման վրա:

2. Վարչապետի առաջարկությանը կցվում է բարձրագույն զինվորական կոչում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, իսկ պետական լիազոր մարմնի ղեկավարի միջնորդության դեպքում՝ նաև միջնորդությունը:

3. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:

4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է հրամանագիրը:

6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:

7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի՝ տվյալ անձին բարձրագույն զինվորական կոչումը շնորհված է համարվում իրավունքի ուժով՝ սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:

(4.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-269-Ն)

ՀՈԴՎԱԾ 5. «ԵՆԹԱՍՊԱ» և «ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱ» ԿՈՉՈՒՄԸ ՇՆՈՐՀԵԼԸ

1. «Ենթասպա» կոչումը շնորհվում է ենթասպայական պաշտոնի նշանակված այն ծառայողներին, ովքեր ունեն առնվազն միջնակարգ կրթություն:

2. «Ավագ ենթասպա» կոչումը շնորհվում է այն ենթասպաներին, ովքեր որպես ենթասպա ծառայել են հինգ և ավելի տարի, որից առնվազն մեկ տարին` ավագ ենթասպաներով կամ սպաներով համալրման ենթակա պաշտոններում:

«Ավագ ենթասպա» կոչումը շնորհվում է նաև ենթասպայական պաշտոններում տասը և ավելի տարի ծառայության համար` անկախ զբաղեցրած պաշտոնից:

ՀՈԴՎԱԾ 6. «ԿՐՏՍԵՐ ԼԵՅՏԵՆԱՆՏ» ԿՈՉՈՒՄԸ ՇՆՈՐՀԵԼԸ

(հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-132-Ն)

ՀՈԴՎԱԾ 7. «ԼԵՅՏԵՆԱՆՏ» ԿՈՉՈՒՄԸ ՇՆՈՐՀԵԼԸ

«Լեյտենանտ» կոչումը շնորհվում է`

1) ռազմաուսումնական հաստատություններ ավարտած, բարձրագույն կրթություն ունեցող և սպայական կոչում չունեցող ծառայողներին.

2) սպայական պաշտոնի նշանակված ենթասպաներին, եթե ստացել են բարձրագույն կրթություն և ունեն բարձրագույն կրթության պետական նմուշի դիպլոմ.

3) սպայական պաշտոնի նշանակված ծառայողներին, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և ստացել են բարձրագույն կրթության պետական նմուշի դիպլոմ.

4) հինգ և ավելի տարի ենթասպայական պաշտոնում ծառայած` բարձրագույն կրթություն ունեցող և դրական բնութագրվող ենթասպաներին և ավագ ենթասպաներին ազգային անվտանգության մարմիններից արձակելու դեպքում.

5) (կետն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-132-Ն)

(7-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-132-Ն)

ՀՈԴՎԱԾ 8. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

1. (մասն ուժը կորցրել է 22.12.23 ՀՕ-1-Ն)

2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը գեներալ-մայորի կոչումն է:

3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը գնդապետի կոչումն է:

4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների միջին պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը մայորի կոչումն է:

5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը ավագ ենթասպայի կոչումն է:

6. Պետական լիազոր մարմնի ղեկավարը, կախված ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբերի ենթախմբերից, սահմանում է նշված խմբերի կոնկրետ պաշտոններին համապատասխանող կոչումների ներքին և վերին սահմանները:

7. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր պաշտոնների խմբի կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ներքին և վերին սահմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(8-րդ հոդվածը փոփ. 22.12.23 ՀՕ-1-Ն)

ՀՈԴՎԱԾ 9. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԸ ՇՆՈՐՀԵԼԸ

1. Ազգային անվտանգության մարմիններում հերթական կոչումը շնորհվում է հաջորդական կարգով, եթե ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխանում է շնորհվող կոչմանը հավասար կամ բարձր կոչում:

2. Հերթական կոչումը շնորհվում է նախորդ կոչումը կրելու ժամկետն ավարտվելու օրը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

3. Բարձրագույն ուսումնական հաստատությունների (այդ թվում` ռազմաուսումնական) ունկնդիր, ադյունկտ (ասպիրանտ), օրդինատոր կամ դոկտորանտ սպաներին հերթական կոչումը, մինչև գնդապետը ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը, եթե հերթական կոչումը համապատասխանում է մինչև ուսումնական հաստատություն ընդունվելն զբաղեցրած պաշտոնով նախատեսված կոչմանը:

4. Հերթական կոչումը վաղաժամկետ շնորհվում է ազգային անվտանգության մարմիններում անբասիր ծառայության համար` նախորդ կոչումը կրելու ժամկետի կեսը լրանալուց հետո, սակայն ոչ բարձր զբաղեցրած պաշտոնի համար սահմանված կոչումից:

5. Զինվորական կոչման կրման ժամկետն ու դրա ոչ պակաս, քան կեսը լրացած ծառայողներին որպես խրախուսանք կարող է շնորհվել զբաղեցրած պաշտոնի համար նախատեսվածից մեկ աստիճան բարձր կոչում:

6. Կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման կամ ծառայողական քննության մեջ գտնվող ազգային անվտանգության մարմինների ծառայողներին հերթական կոչումը շնորհելը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:

7. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրվող արձակուրդն ազգային անվտանգության մարմինների կին ծառայողների կոչումը կրելու ժամկետում չի հաշվարկվում: Նշված ժամկետի հաշվարկը վերսկսվում է կին ծառայողների կողմից ծառայության անցնելուց հետո:

8. Ազգային անվտանգության մարմինների ծառայողները ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով զրկվել կոչումից:

9. Ազգային անվտանգության մարմիններում կոչում շնորհելու կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

(9-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-269-Ն, փոփ. 24.11.22 ՀՕ-448-Ն)

(հոդվածը 11.09.25 ՀՕ-298-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից)

ՀՈԴՎԱԾ 10. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1. Ազգային անվտանգության մարմիններում տվյալ կոչումով ծառայության անցնելու համար սահմանվում են հետևյալ ժամկետները.

1) ենթասպա` 5 տարի.

2) (կետը հանվել է 14.12.04 ՀՕ-132-Ն)

3) լեյտենանտ, ավագ լեյտենանտ` 2 տարի.

4) կապիտան` 3 տարի.

5) մայոր` 3 տարի.

6) փոխգնդապետ` 4 տարի:

«Ավագ ենթասպա», «գնդապետ» և ավելի բարձր կոչումների համար ծառայության ժամկետ չի սահմանվում:

2. Տվյալ կոչումով ծառայության ժամկետը հաշվարկվում է կոչում շնորհելու օրվանից: Դա ներառվում է ծառայության ժամկետում, որում հաշվի է առնվում նաև անհիմն քրեական պատասխանատվության ենթարկվելու, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններից անօրինական արձակվելու և հետագայում վերականգնվելու հետևանքով ընդհատված ժամանակահատվածը:

3. Պետական այլ մարմնում ծառայություն անցած (աշխատած) և հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին լիազոր մարմնում պաշտոնի նշանակելիս շնորհվում է նրանց ունեցած հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխան կոչում, իսկ հերթական կոչումները շնորհվում են սույն օրենքով սահմանված կարգով:

Պետական այլ մարմնում շնորհված հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի), ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(10-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-132-Ն, 24.11.22 ՀՕ-448-Ն)

ՀՈԴՎԱԾ 11. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՉՈՒՄՆ ԻՋԵՑՆԵԼԸ և ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի կոչումը, որպես կարգապահական տույժ, կարող է տվյալ կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իջեցնել մեկ աստիճանով` կարգապահական կանոնադրությամբ սահմանված կարգով:

2. Մինչև ծառայողների նախկին կոչումը վերականգնելը և հերթական կոչումը շնորհելը կոչման կրկնակի իջեցում չի թույլատրվում:

3. Հերթական կոչումը շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը չի հաշվառվում:

4. Հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում նաև մինչև կոչումը իջեցնելն ունեցած կոչումով ծառայության ժամկետը:

ՀՈԴՎԱԾ 12. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻՑ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՑ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻՑ) և ԱՅԼ ԶՈՐՔԵՐԻՑ ՈՒ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ (ՏԵՂԱՓՈԽՎԱԾ) և ՍՊԱՅԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՉՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների պահեստազորից, զինված ուժերից (այդ թվում` պահեստազորից) և այլ զորքերից ու այլ մարմիններից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված (տեղափոխված) և սպայական պաշտոնի նշանակված ծառայողները հերթական կոչման ներկայացվում են կոչումը կրելու սահմանված ժամկետը լրանալուց և ազգային անվտանգության մարմիններում ստորև բերված ժամկետներում ծառայելուց հետո.

Կոչումը Պահեստազորից (այդ թվում` ազգային անվտանգության մարմինների պահեստազորից) Զինված ուժերից, այլ զորքերից և այլ մարմիններից

Լեյտենանտից`

կապիտանը ներառյալ 6 ամիս 3 ամիս

Մայորից` գնդապետը

ներառյալ 1 տարի 6 ամիս

2. Ազգային անվտանգության մարմինների պահեստազորից, զինված ուժերի պահեստազորից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված սպաների` տվյալ կոչումով ծառայության ժամկետում հաշվարկվում է պահեստազորում ստացած կոչումը կրելու ժամանակահատվածը:

3. Զինված ուժերից և այլ զորքերից ու այլ մարմիններից օրենքով սահմանված կարգով ազգային անվտանգության մարմիններ ծառայության տեղափոխված ծառայողներին հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում նաև զինված ուժերում կամ այլ զորքերում կամ այլ մարմիններում տվյալ կոչումով զինվորական կամ այլ ծառայության ժամկետը:

(12-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-132-Ն, խմբ. 24.11.22 ՀՕ-448-Ն)

ՀՈԴՎԱԾ 13. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ

Ազգային անվտանգության մարմինների ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կոչումը շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։