ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 դեկտեմբերի 2025 թ. N 473-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և հիմք ընդունելով մասնագիտական հանձնաժողովի 2025 թվականի դեկտեմբերի 3-ի N 1 եզրակացությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի հավաքածուին պատկանող 249 թանգարանային առարկաները 2025 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 22-ը «Կապանի թանգարանների միավորում» ՀՈԱԿ-ին ցուցադրության նպատակով ժամանակավոր պահպանության հանձնելուն՝ համաձայն հավելվածի:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2025 թ. դեկտեմբերի 23
Երևան
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2025 թվականի դեկտեմբերի 23-ի
N 473-Ա որոշման