ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 դեկտեմբերի 2025 թ. N 472-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և հիմք ընդունելով մասնագիտական հանձնաժողովի 2025 թվականի դեկտեմբերի 3-ի N 2 եզրակացությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի հավաքածուին պատկանող Գրիգոր Աղասյանի «Նոր տարվա նախօրեին» կտավը /1988 թ., կտավ, յուղաներկ, 100 x 122/ 2025 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2026 թվականի մայիսի 5-ը «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին ցուցադրության նպատակով ժամանակավոր պահպանության հանձնելուն՝ համաձայն հավելվածի:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2025 թ. դեկտեմբերի 23
Երևան
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2025 թվականի դեկտեմբերի 23-ի
N 472-Ա որոշման
«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին ժամանակավոր պահպանության հանձնվող թանգարանային առարկաների
ՑԱՆԿ
№ Հաշվառման նիշը Հեղինակը Անվանումը Ստեղծման վայրը Ստեղծման թիվը Նյութը Չափսը սմ-ով Լուսանկարը
1. Ժպ-547 Գրիգոր Աղասյան «Նոր տարվա նախօրեին» Երևան 1988 կտավ, յուղաներկ 100 x 122