Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«23» դեկտեմբերի 2025թ.

ք. Էջմիածին թիվ 17-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 65-րդ հոդվածի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով, նպատակ ունենալով մեղմացնել սոցիալական լարվածությունը, խթանել համայնքում նախադպրոցական կրթությունն ու այն հասանելի դարձնել տարբեր սոցիալական խմբերի պատկանող անձանց և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`

Համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Վաղարշապատի համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ մանկապարտեզներում երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով արտոնություն սահմանել՝

1) Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի գծով 100%-ի չափով, իսկ ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի գծով 50%-ի չափով:

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում զոհված զինծառայողի քույր/եղբայրների համար սահմանված վարձավճարների գծով 100%-ի չափով:

3) Երկկողմանի ծնողազուրկ երեխաների խնամքի համար սահմանված վարձավճարների գծով 100%-ի չափով, միակողմանի ծնողազուրկ երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի գծով 60%-ի չափով արտոնություն։

4) Հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների խնամքի համար սահմանված վարձավճարների գծով՝ 100%-ի չափով, հաշմանդամություն ունեցող ծնողի երեխաների խնամքի համար սահմանված վարձավճարների գծով 50%-ի չափով։

5) Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաների համար՝ 28․01 և ավել միավորի դեպքում՝ գանձվող վարձավճարների գծով 100%-ի չափով, իսկ 28-ից ցածր միավորի դեպքում՝ սահմանված տեղական վճարի գծով 50%-ի չափով։

6) 3 և ավել անչափահաս երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների երեխաների համար՝ 100%-ի չափով։ 3 և ավել երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներում, որտեղ առկա են չափահաս երեխաներ, սահմանված վարձավճարների գծով 50%-ի չափով։

7) Գյուղական բնակավայրերում նույն ընտանիքից միևնույն ժամանակ մանկապարտեզ հաճախող 2 և ավելի երեխաների համար սահմանված վարձավճարի գծով 50% չափով։

2. Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը.

1) Որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ երեխայի օրինական ներկայացուցչի կամ ծնողի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, երեխայի ծնողների կամ ծնողի մահվան վկայականի պատճենները, զոհված զինծառայող եղբոր մահվան վկայականը, դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված դատական ակտերի պատճենները:

2) Որոշման 1-ին կետի 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետում նշված դեպքերում՝ երեխայի օրինական ներկայացուցչի կամ ծնողի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք ընտանեկան նպաստ ստանալու համակարգում հաշվառված լինելու վերաբերյալ, ընտանիքի մյուս երեխաների ծննդյան վկայականները, տեղեկանք համապատասխան հաստատությունից, տեղեկանք ծնողի/ծնողների հաշմանդամության մասին և տեղեկանք Վաղարշապատ համայնքի բնակչության ռեգիստրում գրանցված լինելու և/կամ փաստացի բնակություն ունենալու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

Հ/Հ Ազգանուն Անուն Հայրանուն Կողմ Դեմ Ձեռնպահ

1. Մեխակյան Արգիշտի Մեխակի ________

2. Յայլոյան Լյուդվիկ Գրիշայի ________

3. Նիկողոսյան Գոհար Մոսիտի ________

4. Ափոյան Էդվադր Լևոնի ________

5. Վարդանյան Սամվել Սարգսի ________

6. Թովմասյան Սաթենիկ Ռաֆիկի ________

7. Մելիքյան Ներսես Ռոբերտի ________

8. Խոստեխյան Նորայր Պողոսի ________

9. Ենգիբարյան Լիլիթ Ալբերտի ________

10. Նալբանդյան Ռուբեն Պարույրի ________

11. Խաչատրյան Լևոն Խաչիկի ________

12. Միրզախանյան Սոֆիա Նշանի ________

13. Եղիազարյան Գևորգ Սահակի ________

14. Եփրեմյան Արթուր Մեխակի ________

15. Գրիգորյան Լուսինե Զավենի ________

16. Մովսիսյան Կարեն Սամվելի ________

17. Գրիգորյան Վաչիկ Գրիգորի ________

18. Ռապյան Լիզա Յաշայի ________

19. Ավագյան Ռաֆիկ Լևոնի ________

20. Խաչատրյան Սևակ Սասունի ________

21. Պատուրյան Էմմա Մայիսի ________

22. Թամազյան Էդգար Վարդանի ________

23. Գևորգյան Կարեն Յուրիի ________

24. Հայրապետյան Էլլադա Էդվարդի ________

25. Դավթյան Արմեն Աղասու ________

26. Կոնդյան Դավիթ Մելիքսեթի ________

27. Արշակյան Աննա Հակոբի ________

28. Բերնեցյան Մելիքսեթ Վազգենի ________

29. Գարյան Սարգիս Ռուբենի ________

30. Վարդանյան Սուրեն Կարենի ________

31. Մկրտչյան Հռիփսիմե Սամվելի ________

32. Խաչիկյան Հարություն Ասատուրի ________

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ՄԵԽԱԿՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։