ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2025 թ. N 100-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 52-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ ավագանին որոշում է`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, այդ լիազորությունների իրականացման կարգը և չափորոշիչները սահմանելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի N 12-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 52-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -9
ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ
ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ
ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ
ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ
ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ
ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ
Դեմ -0
Ձեռնպահ -0
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
2025 թ․ դեկտեմբերի 24
ք. Ջերմուկ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական: