Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 558-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

«15» հոկտեմբերի 2025թ. N 1438-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 558-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

Հրամայում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի օգոստոսի 27-ի «Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունների, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագրի և միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ձևերը հաստատելու մասին» N 558-Ն հրամանի՝

1) վերնագրում, 1-ին կետի 4-րդ ենթակետում և N4 հավելվածի վերնագրում «շրջանառության» բառից հետո լրացնել «և դրոշմանիշային վճարի» բառերը,

2) N4 հավելվածում՝

ա. 2-րդ աղյուսակից առաջ լրացնել վերնագիր հետևյալ բովանդակությամբ.

«Բաժին 1․ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառություն»,

բ․ 2-րդ աղյուսակից հետո լրացնել նոր բաժին հետևյալ բովանդակությամբ.

«Բաժին 2․ Դրոշմանիշային վճարի հաշվարկ

12. Դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա (տող 11)

13. Դրոշմանիշային վճար

Անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացվող հաշվետվության մեջ 2-րդ բաժնի 12-րդ և 13-րդ տողերն ինքնաշխատ եղանակով լրացվում են այն դեպքում, երբ անհատ ձեռնարկատերը հաշվետու տարվա ընթացքում համարվել է բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։»

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է 2026 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա։

(2-րդ կետը փոփ. 30.12.25 N 1827-Ն)

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ Կ. ԹամազՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։