Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. Պետական պարտքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
Հոդված 4. Պետական պարտքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
1. Պետական պարտքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ նորմատիվ իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից։
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրի նորմերը: