Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 13. Պետական պարտքի և Հայաստանի Հանրապետության համախառն արտաքին պարտքի հրապարակայնությունը
Հոդված 13. Պետական պարտքի և Հայաստանի Հանրապետության համախառն արտաքին պարտքի հրապարակայնությունը
1. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության կազմում ներկայացնում է տեղեկատվություն` պետական պարտքի և ընթացիկ պարտավորության վերաբերյալ:
2. Հայաստանի Հանրապետության համախառն արտաքին պարտքի վիճակագրության վարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: