Գլուխ II · ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱԶՄԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Հոդված 6. Պետական պարտքի կազմը
Հոդված 6. Պետական պարտքի կազմը
1. Պետական պարտքի բաղադրիչներն են ներքին պետական պարտքը, արտաքին պետական պարտքը և պետական երաշխիքները: Պետական պարտքի բաղադրիչներից բխող դրամական պարտավորություններն ունեն նույն գերակայությունը:
2. Պետական պարտքը, ըստ ժամկետայնության, լինում է կարճաժամկետ (մինչև 1 տարին ներառյալ), միջնաժամկետ (1-5 տարին ներառյալ) և երկարաժամկետ (5-ից ավելի տարով):