Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-27-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 6.1 · (գլուխը լրաց. 30.04.13 ՀՕ-45-Ն)

Հոդված 41.4. Բյուջեների ելքերի և ծախսերի դասակարգումն ըստ ծրագրերի միջոցառումների

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 41.4. Բյուջեների ելքերի և ծախսերի դասակարգումն ըստ ծրագրերի միջոցառումների

1. Բյուջեների ելքերի դասակարգումն ըստ ծրագրերի միջոցառումների (սույն գլխի իմաստով` նաև ծրագրային դասակարգում) պետական բյուջեի ելքերի խմբավորումն է ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և դրանց միջոցառումների` սույն գլխով սահմանված տեսակների:

2. Բյուջեների ելքերը ըստ ծրագրերի միջոցառումների դասակարգվում են`

ա) ընթացիկ միջոցառումներ.

բ) կապիտալ միջոցառումներ.

գ) հանրային սեփականության կառավարման միջոցառումներ.

դ) ֆինանսական ակտիվների կառավարման և պետական պարտքի մարման միջոցառումներ:

3. Բյուջեների ծախսերի դասակարգումն ըստ ծրագրերի միջոցառումների պետական բյուջեի ծախսերի խմբավորումն է ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և դրանց միջոցառումների` սույն հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» և «գ» կետերով սահմանված տեսակների:

(41.4-րդ հոդվածը փոփ. 14.12.17 ՀՕ-304-Ն)

(41.4-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներն իրենց ուժը կորցնում են Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը հաստատելու օրը)

(6.1-ին գլուխը լրաց. 30.04.13 ՀՕ-45-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։