Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-12-17-ից մինչև 2023-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ

Հոդված 23. Պետական բյուջեի կատարումը

գործել է մինչև 2023-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 23. Պետական բյուջեի կատարումը

1. Պետական բյուջեի կատարման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքի հիման վրա:

2. (մասն ուժը կորցրել է 14.07.19 թվականին սույն օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն)

3. Ազգային ժողովի հաստատած պետական բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի խմբակցությունների, կառավարության առաջարկությամբ` օրենսդրական նախաձեռնության կարգով: Պետական բյուջեում այն փոփոխությունները և (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են պետական բյուջեի մուտքերը կամ ավելացնում ելքերը, Ազգային ժողովը քննարկում է միայն կառավարության եզրակացության առկայությամբ և ընդունում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Պետական բյուջեի կատարման ընթացքում կառավարությունը, իր սահմանած կարգով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջև` դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ): Ընդ որում, ծրագրերի, ծրագրերի միջոցառումների հատկացումների գումարների վերաբաշխումները չպետք է հանգեցնեն տվյալ տարվա պետական բյուջեով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով նախատեսված` համայնքներին տրամադրվող հատկացումների ընդհանուր տարեկան գումարի նվազմանը (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ):

(3-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրել է 14.07.19 թվականին սույն օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն)

4. (մասն ուժը կորցրել է 14.07.19 թվականին սույն օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն)

4.1. Պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 45 օրվա ընթացքում, կառավարությունը սահմանում է պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, այդ թվում` ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և միջոցառումների արդյունքային (կատարողական) ցուցանիշների, ինչպես նաև ըստ այդ միջոցառումների գծով բյուջետային ելքերի տնտեսագիտական և գործառական դասակարգման:

5. Պետական բյուջեի կատարման պատասխանատուն կառավարությունն է:

6. Կառավարությունը, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո` 40 օրվա ընթացքում, Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն (նաև էլեկտրոնային տարբերակով)` սույն օրենքով սահմանված բյուջետային դասակարգման և տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի կառուցվածքին համապատասխան:

7. Եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված բյուջետային մուտքերի տարեկան ծավալի թերակատարման վտանգ է առաջանում տվյալ տարվա պետական բյուջեի կատարման ընթացքում, որը կարող է հանգեցնել տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների տարեկան ծավալի 10 տոկոսը չգերազանցող չափով թերակատարմանը, ապա կառավարությունը կարող է ընդունել որոշում տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը` դրանց ընդհանուր ծավալի 10 տոկոսը չգերազանցող չափով կրճատելու մասին` ըստ պետական բյուջեի մասին օրենքով սահմանված ուղղությունների կառավարության սահմանած համամասնություններով:

8. Հաստատված պետական բյուջեի եկամուտների կազմում չնախատեսված և այդ բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարները կառավարությունն իրավասու է նույն տարում ծախսել` ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների:

9. Պետական բյուջեում փոփոխությունները և լրացումները կատարվում են օրենքով:

(23-րդ հոդվածը խմբ. 14.04.98 ՀՕ-211, խմբ., փոփ., լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն, լրաց. 20.05.05 ՀՕ-102-Ն, 30.04.13 ՀՕ-45-Ն, 25.03.15 ՀՕ-19-Ն, 16.12.16 ՀՕ-13-Ն, 14.12.17 ՀՕ-304-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։