Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ
Հոդված 17.1. Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը
Հոդված 17.1 Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը
(վերնագիրը փոփ. 30.04.13 ՀՕ-45-Ն)
Պետական բյուջեին ամրագրվող ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերն են`
ա) պետությանը պատկանող հիմնական միջոցների (հիմնական ֆոնդերի) օտարումից մուտքերը (այդ թվում` լուծարված պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարումից հետո մնացած գույքի օտարումից պետական մասնակցության չափին համապատասխան մուտքերը).
բ) պետական սեփականություն համարվող բարձրարժեք ակտիվների օտարումից մուտքերը.
գ) պետական ռազմավարական պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից մուտքերը.
դ) պետական սեփականություն համարվող չարտադրված ակտիվների` օտարումից մուտքերը:
(17.1-ին հոդվածը լրաց. 24.10.07 ՀՕ-224-Ն, փոփ. 30.04.13 ՀՕ-45-Ն)