Գլուխ 6.1 · (գլուխը լրաց. 30.04.13 ՀՕ-45-Ն)
Հոդված 41.4. Բյուջեների ելքերի և ծախսերի դասակարգումն ըստ ծրագրերի միջոցառումների
Հոդված 41.4. Բյուջեների ելքերի և ծախսերի դասակարգումն ըստ ծրագրերի միջոցառումների
1. Բյուջեների ելքերի դասակարգումն ըստ ծրագրերի միջոցառումների (սույն գլխի իմաստով` նաև ծրագրային դասակարգում) պետական բյուջեի ելքերի խմբավորումն է ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և դրանց միջոցառումների` սույն գլխով սահմանված տեսակների:
2. Բյուջեների ելքերը ըստ ծրագրերի միջոցառումների դասակարգվում են`
ա) ընթացիկ միջոցառումներ.
բ) կապիտալ միջոցառումներ.
գ) հանրային սեփականության կառավարման միջոցառումներ.
դ) ֆինանսական ակտիվների կառավարման և պետական պարտքի մարման միջոցառումներ:
3. (մասն ուժը կորցրել է 14.07.19 թվականին սույն օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն)
(41.4-րդ հոդվածը փոփ. 14.12.17 ՀՕ-304-Ն)