Գլուխ 6 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Հոդված 37. Բյուջետային դասակարգման կազմը
Հոդված 37. Բյուջետային դասակարգման կազմը
1. Բյուջեները կազմվում և կատարվում են` ըստ բյուջեների մուտքերի և ելքերի միասնական դասակարգման:
2. Բյուջետային դասակարգումը բյուջեների կազմման և կատարման համար կիրառվող բյուջեների մուտքերի և ելքերի խմբավորումն է` ըստ տեսակների և ուղղությունների, որով ապահովվում է բյուջետային համակարգի բոլոր մակարդակների բյուջեների ցուցանիշների համադրելիությունը:
3. Բյուջետային դասակարգումն ունի հետևյալ կառուցվածքը`
ա) բյուջեների եկամուտներ.
բ) բյուջեների ծախսեր և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ.
գ) բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներ.
դ) բյուջեների պարտքեր:
(37-րդ հոդվածը փոփ., խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-224-Ն)