Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1997-12-31-ից մինչև 1998-05-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Հոդված 38. Բյուջեների եկամուտները և պաշտոնական տրանսֆերտները

գործել է մինչև 1998-05-25Բացել ARLIS-ում

Հոդված 38. Բյուջեների եկամուտները և պաշտոնական տրանսֆերտները

1. Բյուջեների եկամուտները և պաշտոնական տրանսֆերտները դասակարգվում են եկամուտների ձևավորման` օրենքով սահմանված աղբյուրների հիման վրա:

2. Բյուջեների եկամուտները և պաշտոնական տրանսֆերտները դասակարգվում են`

- ընդամենը եկամուտներ,

- պաշտոնական տրանսֆերտներ:

3. Ընդամենը եկամուտները դասակարգվում են`

- ընթացիկ եկամուտներ,

- կապիտալի գործառնություններից եկամուտներ:

4. Ընթացիկ եկամուտները բյուջեների հարկային եկամուտների և տուրքերի, ինչպես նաև ոչ հարկային եկամուտների ամբողջությունն են:

5. Բյուջեների հարկային եկամուտներ և տուրքեր են`

ա) ավելացված արժեքի հարկը, այդ թվում`

- ավելացված արժեքի հարկ` ձեռնարկություններից, կազմակերպություններից.

- ավելացված արժեքի հարկ` անհատ ձեռներեցներից,

բ) շահութահարկը, այդ թվում`

- շահութահարկ պետական ձեռնարկություններից.

- շահութահարկ ոչ պետական ձեռնարկություններից.

- շահութահարկ օտարերկրյա իրավաբանական անձանցից.

- շահութահարկ ֆինանսավարկային կազմակերպություններից,

գ) եկամտահարկը, այդ թվում`

- եկամտահարկ աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտներից.

- եկամտահարկ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից.

- եկամտահարկ փայամասնակցություններից, արժեթղթերից և ավանդներից ստացված եկամուտներից,

դ) ակցիզային հարկը, այդ թվում`

- ակցիզային հարկ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների արտադրությունից.

- ակցիզային հարկ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքներից,

ե) գույքահարկը, այդ թվում`

- գույքահարկ ձեռնարկություններից և կազմակերպություններից,

- գույքահարկ անհատ ձեռներեցներից և քաղաքացիներից,

զ) հողի հարկը, այդ թվում`

- հողի հարկ գյուղատնտեսական նշանակության հողերից.

- հողի հարկ ոչ գյուղատնտեսական նշանակության հողերից,

է) մաքսատուրքը, այդ թվում`

- մաքսատուրք ներմուծվող ապրանքների արժեքից.

- մաքսատուրք արտահանվող ապրանքների արժեքից.

ը) պետական տուրքը, այդ թվում`

- «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքերը,

թ) հաստատագրված վճարները, այդ թվում`

- հաստատագրված վճարներ առևտրական գործունեությունից.

- հաստատագրված վճարներ հասարակական սննդի ոլորտից.

- հաստատագրված վճարներ սպասարկման ոլորտից.

ժ) բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանման համար վճարները.

ժա) օրենքով սահմանված և բյուջեներ մուտքագրող այլ հարկային եկամուտները:

6. Բյուջեների ոչ հարկային եկամուտներ են`

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերը.

բ) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտները, այդ թվում`

- պետական ձեռնարկությունների ու գույքի վարձակալության և օգտագործման վարձավճարները.

- պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման, ինչպես նաև համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության դիմաց գանձվող վարձավճարները.

- ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության համար վճարները,

գ) դիվիդենտները և շահաբաժինները, այդ թվում`

- պետությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող արժեթղթերի շրջանառությունից ստացվող շահաբաժինները.

- բանկերում և ֆինանսավարկային հաստատություններում բյուջեների ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացված շահութաբաժինները, դիվիդենտները.

- բաժնետիրական կապիտալում կատարված ներդրումներից ստացվող դիվիդենտները.

դ) պետության տված վարկերի օգտագործման դիմաց վճարները (տոկոսները), այդ թվում`

- ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարները.

- ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարները.

ե) բռնագրավված, տիրազուրկ, նվիրատվության կամ ժառանգության իրավունքով պետությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, վերջիններիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի իրացումից մուտքերը.

զ) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անցկացվող վիճակախաղերից ստացվող եկամուտները.

է) իրավախախտումների համար գործադիր, դատական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կիրառած պատժամիջոցներից մուտքերը.

ը) ճանապարհային վճարը.

թ) բյուջեներ մուտքագրող` օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ ոչ հարկային եկամուտները:

7. Կապիտալի գործառնություններից եկամուտներ են`

ա) պետական, համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքերը, այդ թվում` լուծարված պետական ձեռնարկությունների, լուծարված պետական բաժնետիրական ընկերությունների մնացորդային գույքի օտարումից մուտքերը.

բ) բյուջետային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի օտարումից մուտքերը.

գ) պետական, տեղական ինքնակառավարման մարմինների պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից մուտքերը.

դ) պետական սեփականություն համարվող հողի, ինչպես նաև պետական, համայնքային սեփականության ոչ նյութական ակտիվների վաճառքից մուտքերը.

ե) բանկերի, ապահովագրական ընկերությունների և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների` պետական սեփականություն համարվող բաժնետոմսերի օտարումից մուտքերը:

8. Պաշտոնական տրանսֆերտներ են`

ա) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրած տրանսֆերտները, այդ թվում`

- ընթացիկ տրանսֆերտները.

- կապիտալ տրանսֆերտները.

բ) այլ աղբյուրներից տրամադրված տրանսֆերտները, այդ թվում`

- ընթացիկ տրանսֆերտները.

- կապիտալ տրանսֆերտները.

գ) համայնքների բյուջեներին` պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները.

դ) համայնքների բյուջեներին` պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները` սուբվենցիաները:

(38-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.12.97 ՀՕ-178)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։