Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ
Հոդված 20. Համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաները
Հոդված 20. Համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաները
1. Համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով պետական բյուջեի ծախսերում նախատեսվում են համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ:
2. (կետն ուժը կորցրել է 08.02.00 ՀՕ-34)
3. Համայնքների բյուջեներն համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների հատկացման կարգը սահմանվում է ֆինանսական համահարթեցման մասին օրենքով:
(20-րդ հոդվածը փոփ. 08.02.00 ՀՕ-34)