Գլուխ 5 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԸ
Հոդված 28. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Հոդված 28. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
(վերնագիրը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն)
1. Համայնքների բյուջեների կառուցվածքը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց ֆինանսավորման համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, բաժանվում է հետևյալ բաղկացուցիչ մասերի`
ա) համայնքի բյուջեի վարչական մաս (վարչական բյուջե).
բ) համայնքի բյուջեի ֆոնդային մաս (ֆոնդային բյուջե):
2. Համայնքի բյուջեի ֆոնդային մասի միջոցները (այդ թվում` ֆոնդային բյուջեի պահուստային ֆոնդի միջոցները) չեն կարող փոխանցվել համայնքի բյուջեի վարչական մաս:
(28-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-178, լրաց. 12.10.99 ՀՕ-9, խմբ., փոփ. 08.02.00 ՀՕ-34, լրաց. 15.05.01 ՀՕ-183, խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն)