Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-12-16-ից մինչև 2005-06-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 12. Բյուջեների դեֆիցիտը (պակասուրդը) և հավելուրդը

գործել է մինչև 2005-06-27Բացել ARLIS-ում

Հոդված 12. Բյուջեների դեֆիցիտը (պակասուրդը) և հավելուրդը

(վերնագիրը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն)

1. Բյուջետային տարվա համար բյուջեներով նախատեսված ելքերը չեն կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեներով նախատեսված հաշվարկային դրամական մուտքերը:

2. Բյուջեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումը կազմում է բյուջեների հավելուրդը:

3. Բյուջեների, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը կազմում է բյուջեների դեֆիցիտը (պակասուրդը):

Պետական բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) ֆինանսավորվում է ներքին և արտաքին աղբյուրներից ստացվող փոխառու միջոցների, ինչպես նաև բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին: Ընդ որում, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցները պետական բյուջե են ուղղվում 70 տոկոսի չափով` անկախ գույքի տեղաբաշխման վայրից: Մինչև Ազգային ժողովի կողմից հաստատված ծրագրերով պետական գույքի մասնավորեցման գործընթացի ավարտը պետական և համայնքների բյուջեների դեֆիցիտը (պակասուրդը) սույն օրենքին համապատասխան կարող է ֆինանսավորվել նաև նշված ծրագրերում ընդգրկված պետական գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցների հաշվին:

(պարբերության գործողությունը դադարեցվել է 11.04.03 ՀՕ-541-Ն)

Պետական բյուջեի և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի չափը սահմանվում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով, իսկ համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի չափը` համայնքի տվյալ տարվա բյուջեի մասին համայնքի ավագանու որոշմամբ:

Սույն օրենքով սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում պետական բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) չի կարող գերազանցել կառավարության բյուջետային ուղերձում նշված առաջիկա տարվա համախառն ներքին արդյունքի 5 տոկոսը:

Սույն օրենքով սահմանված կարգով համայնքի ավագանի ներկայացվող համայնքի առաջիկա տարվա բյուջեի մասին համայնքի ավագանու որոշման նախագծում համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը (առանց պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից համայնքի բյուջե` օրենքով սահմանված չափով մասհանվող միջոցների հաշվին իրականացվող ծախսերի) չի կարող գերազանցել այդ տարվա նախորդող երկրորդ և երրորդ բյուջետային տարիների համայնքի բյուջեի ֆոնդային մասում փաստացի ստացված եկամուտների (առանց պաշտոնական տրանսֆերտների գումարների և վարչական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից ֆոնդային մաս փոխանցված միջոցների) միջին տարեկանի 30 տոկոսը:

(12-րդ հոդվածը լրաց. 12.10.99 ՀՕ-9, խմբ., փոփ., լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն, լրաց. 13.12.04 ՀՕ-126-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։