Հոդված 43. Անցումային դրույթներ
Հոդված 43. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքի պահանջները, ժամկետների առումով, չեն տարածվում 1996 թվականի պետական և տեղական բյուջեների կատարման տարեկան հաշվետվությունները կազմելու և հաստատելու գործընթացների վրա:
2. Սույն օրենքի 11, 28, 29 և 30 հոդվածներն ուժի մեջ են մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:
(պարբերությունն ուժը կորցրել է 30.04.13 ՀՕ-45-Ն)
3. Մինչև պետական գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունելը բյուջեների միջոցների հաշվին ապրանքներ գնելու, աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված կարգով:
4. Մինչև ֆինանսական համահարթեցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունելը համայնքների բյուջեներին դոտացիաների հատկացման կարգը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:
(43-րդ հոդվածը փոփ. 30.04.13 ՀՕ-45-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
21 հուլիսի 1997 թ.
ՀՕ-137