Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-18-ից մինչև 2018-01-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ

Հոդված 26. Պետական բյուջեի հրապարակայնությունը

գործել է մինչև 2018-01-27Բացել ARLIS-ում

Հոդված 26. Պետական բյուջեի հրապարակայնությունը

Պետական բյուջեի նախագիծը կազմելու, քննարկելու, հաստատելու, կատարելու և դրա նկատմամբ վերահսկողության հրապարակայնություն ապահովելու համար`

ա) պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն Ազգային ժողով ներկայացնելուց հետո կառավարությունը եռօրյա ժամկետում այն հրապարակում է մամուլում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` բացառությամբ պետական գաղտնիք պարունակող հարցերի.

բ) Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկումը լուսաբանվում է պետական լրատվության միջոցներով` բացառությամբ պետական գաղտնիք պարունակող հարցերի.

գ) պետական բյուջեի եռամսյակային համամասնությունները և տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթուղթը հրապարակվում են կառավարության կողմից հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում.

գ1) պետական բյուջեի եռամսյակային համամասնությունները, այդ թվում` ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և ծրագրերի միջոցառումների գծով արդյունքային (կատարողական) ցուցանիշների, ինչպես նաև ըստ այդ միջոցառումների գծով բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման՝ հրապարակվում են կառավարության կողմից հաստատվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում.

դ) կառավարությունը բյուջետային տարվա յուրաքանչյուր եռամսյակից հետո 45-օրյա ընթացքում հրապարակում է տեղեկատվություն պետական` բյուջեի եռամսյակային կատարման մասին:

(26-րդ հոդվածը փոփ. 11.04.03 ՀՕ-541-Ն, 19.03.12 ՀՕ-155-Ն, լրաց. 30.04.13 ՀՕ-45-Ն, 14.12.17 ՀՕ-304-Ն)

(26-րդ հոդվածի «գ» կետի դրույթները իրենց ուժը կորցնում են Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը հաստատելու օրը)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։