Գլուխ 2 · ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 7. Բյուջետային հարաբերությունների կարգավորումը
Հոդված 7. Բյուջետային հարաբերությունների կարգավորումը
1. Բյուջետային հարաբերությունների կարգավորումը` բյուջետային համակարգի կազմակերպման, դրա կառուցվածքի սահմանման, բյուջեների միջև եկամուտների բաշխման, բյուջեների կատարման, հաշվետվությունների և հսկողության, բյուջետային դասակարգման և բյուջեներում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման ուղղությամբ իրավասու մարմինների` օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում իրականացվող գործունեությունն է:
2. Բյուջետային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով սահմանված բյուջետային համակարգի հիմքում դրվող սկզբունքներով:
(7-րդ հոդվածը լրաց., խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն)