Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-01-08։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-01-08-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ

Հոդված 18. Պետական բյուջեի ծախսերի ուղղությունները

գործել է մինչև 2026-01-08ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 18. Պետական բյուջեի ծախսերի ուղղությունները

1. Պետական բյուջեի միջոցով ֆինանսավորվում են պետական նշանակության ծրագրերը և ծախսերը` հետևյալ հիմնական ուղղություններով`

ա) ընդհանուր բնույթի պետական ծառայություններ.

բ) պաշտպանություն.

գ) հասարակական կարգի պահպանություն և անվտանգություն.

դ) կրթություն և գիտություն.

ե) առողջապահություն.

զ) սոցիալական ապահովություն.

է) բնակարանային կոմունալ տնտեսություն.

ը) մշակույթ, սպորտ և կրոն.

թ) վառելիքաէներգետիկ համալիր.

ժ) գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ջրային տնտեսություն և ձկնաբուծություն.

ժա) լեռնահանքային արդյունաբերություն և հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), վերամշակող արդյունաբերություն, շինարարություն և բնապահպանություն.

ժբ) տրանսպորտ և կապ, ճանապարհային տնտեսություն.

ժգ) կառավարությանը օրենքով վերապահված իրավասությունների իրականացման այլ ուղղություններ:

2. Պետական բյուջեի ծախսերում կարող են առանձին տողով նախատեսվել սոցիալական պաշտպանության ոլորտի, պետական լիազորված մարմնի, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, հարկային մարմնի, մաքսային մարմնի, ինչպես նաև այլ պետական մարմինների համար ստեղծվող՝ աշխատակիցների խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդեր, որոնց ձևավորման և օգտագործման կարգը սահմանվում է օրենքով: Ընդ որում, սոցիալական պաշտպանության ոլորտի, հարկային մարմնի և մաքսային մարմնի խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի գումարների օգտագործման` «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածին և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 95-րդ հոդվածին համապատասխան և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածին համապատասխան ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ տարեկան ծախսերի նախահաշվի ձևով: Պետական բյուջեում նախատեսման դեպքում պետական լիազորված մարմնի, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի խրախուսման նպատակային ֆոնդի միջոցները օգտագործվում են պետական լիազորված մարմնի և Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակիցների խրախուսման համար, ընդ որում` խրախուսման միջոցներն օգտագործվում են համապատասխանաբար` պետական լիազորված մարմնի ղեկավարի և Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի սահմանած կարգով:

Պետական բյուջեի ծախսերում պետական մարմնի աշխատակիցների խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդ նախատեսված լինելու դեպքում պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի) հատուցվում է նշված ֆոնդի միջոցների, իսկ դրանց անբավարարության դեպքում՝ պետական բյուջեի այլ միջոցների հաշվին, եթե այլ բան սահմանված չէ օրենքով: Ընդ որում, օրենքով սահմանված կարգով պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներն ուղղվում են խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի համալրմանը:

3. (մասն ուժը կորցրել է 30.04.13 ՀՕ-45-Ն)

4. Բնապահպանական ծրագրերի գծով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվող ծախսերը չեն կարող պակաս լինել, քան այդ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարվա բնապահպանական և բնօգտագործման վճարների, իսկ 2020 թվականից սկսած՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների գծով փաստացի մուտքերի հանրագումարը:

(18-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ., լրաց. 20.05.05 ՀՕ-102-Ն, փոփ., խմբ. 24.10.07 ՀՕ-224-Ն, լրաց. 09.11.06 ՀՕ-174-Ն, 27.11.08 ՀՕ-204-Ն, խմբ. 15.11.11 ՀՕ-278-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-258-Ն, 30.04.13 ՀՕ-45-Ն, լրաց. 12.12.13 ՀՕ-191-Ն, փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-271-Ն, 20.12.17 ՀՕ-28-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-40-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։