Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1999-11-23-ից մինչև 2000-03-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Բյուջետային գործընթացը

գործել է մինչև 2000-03-14Բացել ARLIS-ում

Հոդված 6. Բյուջետային գործընթացը

1. Բյուջետային գործընթացը` յուրաքանչյուր բյուջետային տարվա բյուջեները կազմելու, քննարկելու, հաստատելու և կատարելու, դրանց տարեկան հաշվետվությունը հաստատելու ուղղությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով կանոնակարգված գործունեությունն է:

2. Բյուջեների նախագծերը կազմվում են կառավարության գործունեության, ինչպես նաև համայնքների զարգացման ծրագրերին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետությունում բյուջետային տարին սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից և ավարտվում նույն տարվա դեկտեմբերի 31-ին:

Բյուջետային տարվան հաջորդող տարվա առաջին ամսվա ընթացքում կառավարության որոշմամբ կարող է շարունակվել նախորդ բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումը (այսուհետ` եզրափակիչ շրջանառություն):

4. Տվյալ բյուջետային տարվա համար բյուջետային գործընթացը սկսվում է սույն օրենքով սահմանված ժամկետում և ավարտվում` տվյալ բյուջետային տարվա բյուջեների կատարման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։