Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍԱՆ ՖՈՒԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունվարի 2026 թվականի N 5-Ա

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍԱՆ ՖՈՒԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2025 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 24-ը ներառյալ.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

08.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հունվարի 8-ի N 5-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միա-վորը Քանակը Ծագման երկիրը Արտահանման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղե- կու- թյուն-

ներ

1 2 3 4 5 6 7 8 9 10

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1. 3919900000 Պիտակներ՝ պոլիմերային, ինքնակպչուն Պիտակներ՝ պոլիմերային, ինքնակպչուն կգ 75 840 Չինաստան,

Հնդկաստան,

Արաբական Միացյալ Էմիրություններ,

Եվրամիության

երկրներ,

Թուրքիա, Իրան Չինաստան,

Հնդկաստան,

Արաբական Միացյալ Էմիրություններ,

Եվրամիության

երկրներ,

Թուրքիա, Իրան 367 680 000

2. 0405901000 Կաթնային յուղ (սննդի արտադրու- թյան մեջ օգտագործելու համար) Կաթնային յուղ՝ 99.3% կամ ավել յուղի պարունակությամբ և ոչ ավել, քան 0,5% ջրի պարունակությամբ՝ 200-250 լիտր

տակառներով կգ 400 000 Չինաստան, Հնդկաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եվրամիության երկրներ, Թուրքիա, Իրան Չինաստան, Հնդկաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եվրամիության երկրներ, Թուրքիա, Իրան 738 000 000

3. 0405101900 Քաղցրասե-

րուցքային

կարագ (սննդի

արտադրու-

թյան մեջ

օգտագործելու

համար) Քաղցրասերուց-

քային կարագ՝ ոչ

ավել, քան 85%

յուղայնությամբ՝

5-25 կգ

ստվարաթղթե

արկղներով կգ 500 000 Չինաստան, Հնդկաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եվրամիության երկրներ,

Թուրքիա, Իրան Չինաստան, Հնդկաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եվրամիության երկրներ,

Թուրքիա, Իրան 700 000 000

4. 3824995500 Էմուլգատոր Palsgaard DMG0093

(սննդի արտադրու- թյան մեջ օգտագործելու

համար) Փոշու տեսքով էմուլգատոր։ Փաթեթավորումը՝ 10-50 կգ

բազմաշերտ թղթե պարկերով կգ 24 300 Եվրամիության երկրներ, Արաբական Միացյալ Էմիրություններ Եվրամիության երկրներ, Արաբական Միացյալ Էմիրություններ 36 000 000

5. 3824995500 Էմուլգատոր Palsgaard DMG0291

(սննդի արտադրու- թյան մեջ օգտագործելու

համար) Էմուլգատոր՝ հատիկավոր, փաթեթավորված 10-50 կգ

ստվարաթղթե տուփերով կգ 3 000 Եվրամիության երկրներ, Արաբական Միացյալ Էմիրություններ Եվրամիության երկրներ, Արաբական Միացյալ Էմիրություններ 6 250 000

6. 3824995500 Էմուլգատոր Palsgaard PGE

1105 (սննդի Էմուլգատոր՝ մածուկի տեսքով,

10-50 կգ կգ 3 600 Եվրամիության երկրներ, Եվրամիության երկրներ, 9 000 000

արտադրու- թյան մեջ օգտագործելու

համար) պոլիէթիլենային տարայով Արաբական Միացյալ Էմիրություններ Արաբական Միացյալ Էմիրություններ

7. 3824995500 Էմուլգատոր Palsgaard PGE 1117 (սննդի արտադրու- թյան մեջ օգտագործելու

համար) Էմուլգատոր՝ մածուկի տեսքով՝ 10-50 կգ

պոլիէթիլենային տարաներով կգ 3 000 Եվրամիության երկրներ, Արաբական Միացյալ Էմիրություններ Եվրամիության երկրներ, Արաբական Միացյալ Էմիրություններ 7 500 000

ԸՆԴԱՄԵՆԸ 1 864 430 000

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

08.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։