ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 1995 թ. N 61
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թվականի ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1994 թվականի սեպտեմբերի 29-ի N 82 որոշումը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1994 թվականի սեպտեմբերի 29-ի N 82 որոշմամբ հաստատված «փոքր» օբյեկտների գույքագրման ու գնահատման աշխատանքները և այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց աշխատավորական կոլեկտիվներին:
3. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայկենցաղսպասարկում» հանրապետական արտադրական միավորմանը, պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
փոխվարչապետ Վ. ՉԻՏԵՉյան
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
FONT-FAMILY: "GHEA Grapalat"'>
N 82 «29» սեպտեմբերի 1994 թ.
ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը` քննարկելով ՀՀ «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թ. ծրագրով» նախատեսված «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման հարցը.
Ո Ր Ո Շ Ե Ց`
1. Սեփականաշնորհել ներկայացվող «փոքր» օբյեկտները` թվով 436 (ցանկը կցվում է 34 էջ):
ՀաՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀի Պ/Կ Բ. ՔՈՉԱՐՅԱՆ
Ց Ա Ն Կ
1994 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
NN
ը/կ Ծածկագիրն
ըստ ծրագրի Օբյեկտի պատկանելությունը, անվանումը Օբյեկտի հասցեն
ք. Երևան
Մանրածախ առևտուր
1. 70206 N 630 հրուշակեղենի խանութ Նալբանդյան 43
2. 70290 N 820 խանութ Դավթաշենի-2 թաղ., 28
3. 70560 նախկին «Ավտոտուրիստ» N 40 խանութ Կիևյան 8
Կենցաղսպասարկում
ք. Ապարան
4. 4227 հին կենցաղի տուն (կարի արտադրամաս)
Ապարանի շրջ.
5. 4219 կենցաղի տուն գ. Թթուջուր
6. 4220 N 1 վարսավիրանոց
ք. Արմավիր
7. 3667 կարի արտ. շենք Լենինի փող.