Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

1995 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հանրապետական և տեղական բյուջեներով պահվող հիմնարկների, կազմակերպությունների, բնակչության սոցիալական խնդիրների, ինչպես նաև այլ միջոցառումների ծախսերի ֆինանսավորումը 1995 թվականի հունվարի 1-ից իրականացնելու նպատակով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

Մինչև 1995 թվականի պետական բյուջեի հաստատումը թույլատրել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն իրականացնելու 1995 թվականի առաջին եռամսյակում բյուջեի կատարումը` պահպանելով 1994 թվականի չորրորդ եռամսյակի փաստացի բյուջետային հատկացումների հիմնական համամասնությունները և ուղղությունները.

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին բյուջեի կանխատեսվող դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը հատկացնել վարկ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքով:

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ` բ. արարքցյան

17 հունվարի 1995 թվականի,

քաղ. Երևան

Հ. Ն-1128-I.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։