ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 հունվարի 2026 թվականի N 03-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի 2026 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի (հատվածներ 1-6)։
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև կատարել սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 30%-ը չգերազանցող ներքին վերաբաշխումներ։ Համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել սույն որոշմամբ սահմանված չափաքանակները:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Կողմ -11
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ
ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ
ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ
ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ
ՄԿՐՏՉՅԱՆ ԹԱՄԱՐԱ
ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ
ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ
ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ
ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍՈՆԱ Դեմ -0 Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
2026 թ. հունվարի 07
ք․ Եղեգնաձոր Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր
համայնքի ավագանու 2026 թվականի
հունվարի 7-ի N 03-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունվարի 2026 թվական: