ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՖԵԴԵՐԱՏԻՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության ծրագրի շրջանակներում Բոխում քաղաքում անցկացվելիք Հայաստանին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցելու համար 1995 թվականի հունվարի 13-ից 16-ը Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն գործուղվող Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը հաստատել հետևյալ կազմով.
Հարությունյան Գագիկ - Հայաստանի Հանրապետության փոխնախագահ
Խաչատրյան Անահիտ - Հայաստանի Հանրապետության փոխնախագահի կինը
Մամիկոնյան Ֆելիքս - Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Տեր-Գուլանյան Մերուժան - Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության անդամ
Գևորգյան Սամվել - Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական
Հակոբյան Հակոբ - Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար
Գրիգորյան Անելկա - Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի առաջին տեղակալ
Սարգսյան Գագիկ - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն
Արևշատյան Սեն - Մատենադարանի տնօրեն
Հայթայան Պողոս - Հայաստանի նկարիչների միության նախագահ
Խաչատրյան Շահեն - Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն
Հովհաննիսյան Տիգրան - Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր պահպանության ծառայության աշխատակից
Սարգսյան Լևոն - թարգմանիչ
Գադաչիկ Գուրգեն - օպերատոր
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Հայաստանի Հանրապետության պատվիրակության դրամով ծախսերը, այդ թվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ծառայության դիմաց վճարումները, կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի, արտարժույթով ծախսերը` օրապահիկի 30 տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարության արտարժութային միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության համար 1995 թվականի հունվարի 13-ին կազմակերպել Երևան-Դյուսելդորֆ, իսկ հունվարի 16-ին` Դյուսելդորֆ-Երևան հատուկ չվերթներ:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան
7 հունվարի 1995 թվականի,
քաղ. Երևան