ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2026 թվականի N 02-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2025 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 109-Ն որոշման NN 1-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1-6 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -10
Ռ. ԱՎԴԱԼՅԱՆ
Է. ԱՐՇԱԿՅԱՆ
Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հ. ՄԱՐԴՈՅԱՆ
Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆ
Վ. ՅՈՒՍՈՒԲՈՎ
Գ. ՋԱՎՈՒԿՑՅԱՆ
Ա. ՍՈԼՈՅԱՆ
Ա. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ Դեմ -0 Ձեռնպահ -1
Ի. ՏՈՄԵՅԱՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Է. ԱՐՇԱԿՅԱՆ
2026 հունվարի 15
ք. Տաշիր
Հավելվածներ 1-6
ՀՀ Լոռու մարզի Տաշիր
համայնքի ավագանու 2026 թվականի
«հունվարի» 15-ի N 02-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2026 թվական: