Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 66-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունվարի 2026 թվականի N 02-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 66-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի` ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 66-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2026 թվականի բյուջեն՝

ա․ եկամուտների գծով` 991526,7 հազար դրամ,

բ․ ծախսերի գծով՝ 1143465,0 հազար դրամ,

գ․ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 151938.3 հազար դրամ։»․

2) 2-րդ ենթակետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի․

3) 3-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.

4) 4-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի.

5) 5-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 4 հավելվածի.

6) 6-րդ ենթակետով հաստատված N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 5 հավելվածի.

7) 7-րդ ենթակետով հաստատված N 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 6 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կողմ – 8

ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՊԱՊ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Դեմ – 0

Ձեռնպահ – 7

ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ

ՍԱՀԱԿՅԱՆ ԱՎԱԳ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍ

ՄԱՐՈՒՔՅԱՆ ԱՇԽԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ԿԱՂԻՅԱՆ ՎԱԼԵՆՏԻՆԱ

ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ ՍՈՍ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ

Հավելվածներ N 1-6

Հայաստանի Հանրապետության

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի

ավագանու 2026 թվականի հունվարի 15-ի

N 02-Ն որոշման

«Հավելվածներ N 1-6

Հայաստանի Հանրապետության

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի

ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի

N 66-Ն որոշման»

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։