Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 875-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 840-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 875-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքային զարգացում» ծրագրի մասին» N 875-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Շոու-Մաստեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01528343) 2025 թվականի դեկտեմբերի 9-ին կնքված՝ թիվ 155-2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, գյուղ Մյասնիկյան 2 հողատարածք հասցեում կառուցվող «ՔՈԱՖ Սմարթ» կենտրոնի նախագծային աշխատանքների իրականացում՝ 1,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Թիմ Իսթեյթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08221576) 2025 թվականի դեկտեմբերի 9-ին կնքված՝ թիվ 163-2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «ՔՈԱՖ Սմարթ» ավանի փակ ավտոկայանատեղիի շենքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքների իրականացում՝ 9,689,045 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

(1-ին կետը փոփ. 19.01.26 N 3-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

26.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։