ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2025 թվականի N 66-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի` ավագանին որոշում է.
1.Հաստատել.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2026 թվականի բյուջեն՝
ա․ եկամուտների գծով` 991526,7 հազար դրամ,
բ․ ծախսերի գծով՝ 1143465,0 հազար դրամ,
գ․ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 151938.3 հազար դրամ։
2) Բյուրեղավան համայնքի 2026 թվականի բյուջեի եկամուտները` համաձայն N 1 հավելվածի․
3) Բյուրեղավան համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն N 2 հավելվածի․
4) Բյուրեղավան համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերն՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 3 հավելվածի․
5) Բյուրեղավան համայնքի 2026 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն N 4 հավելվածի․
6) Բյուրեղավան համայնքի 2026 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի.
7) Բյուրեղավան համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6 հավելվածի։
(1-ին կետը խմբ. 15.01.26 N 02-Ն)
2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝
1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.
2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։
Կողմ – 8
ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ
ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ
ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ
ՊԻՃԻԿՅԱՆ ԷԴԻԿ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ
ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ
ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ
ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ
Դեմ – 1
ՍԱՀԱԿՅԱՆ ԱՎԱԳ
Ձեռնպահ – 4
ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ
ՄԱՐՈՒՔՅԱՆ ԱՇԽԵՆ
ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ
ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ ՍՈՍ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ
Հավելվածներ N 1-6
Հայաստանի Հանրապետության
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի
ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի
N 66-Ն որոշման
(հավելվածները խմբ. 15.01.26 N 02-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական: