ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2026 թվականի N 10-Ն
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՏԱՐԵՍԿԶԲԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԸ ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով և 5-րդ մասի բ) կետով.
Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հրազդան համայնքի 2026 թվականի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդը՝ 394 400 663.70 (երեք հարյուր իննսունչորս միլիոն չորս հարյուր հազար վեց հարյուր վաթսուներեք դրամ յոթանասուն լումա) դրամ հավելուրդի գումարը համայնքի ղեկավարի առաջարկությամբ ուղղել համայնքի բյուջեի ֆոնդային մաս՝ համայնքի բյուջեի 2026 թվականի կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը: Վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդը հաստատել 0 դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Համայնքի ղեկավար` Ս. Միքայելյան
15 հունվարի 2026 թ.
ք. Հրազդան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունվարի 2026 թվական: